211652_close_icon
views-count4176 դիտում article-date 20:46 17-07-2020

Ստոկհոլմի բնակիչների մոտ 40 տոկոսն արդեն կորոնավիրուսի դեմ իմունիտետ ունի

Ստոկհոլմի բնակիչների մոտ 40 տոկոսն արդեն նոր տեսակի կորոնավիրուսի առաջացրած հիվանդության դեմ իմունիտետ ունի, հայտնում է tass.ru-ն: Շվեդիայի Ժողովրդական բժշկության վարչության գլխավոր տնօրեն Յուհան Կառլսոնի խոսքով՝ կորոնավիրուսը չեզոքացնող հակամարմիններ ունեցող մայրաքաղաքի բնակիչների թիվը կարող է կազմել 17,5-20 տոկոս, գրեթե նույնքան է նաև Т-բջջային իմունիտետով (իմունային պատասխանի տեսակ, որին հակամարմիններ չեն մասնակցում) մարդկանց թիվը: «Սա իմունիտետի բավականին բարձր ցուցանիշ է՝ մոտ 40 տոկոս, ինչը չափազանց կարևոր է ինֆեկցիայի տարածման տեմպերը նվազեցնելու համար»,- նշել է Կառլսոնը: Երկրի մնացյալ բնակիչների համար այսօրվա դրությամբ իմունիտետի միջին ցուցանիշը ստոկհոլմյանի կեսից քիչ է: Եթե Առողջապահության վարչության հաշվարկները ստույգ են, ապա Ստոկհոլմն արդեն ընդհուպ մոտեցել է այս հիվանդության դեմ հավաքական իմունիտետին, որն առաջանում է, երբ բնակչության 40-45 տոկոսը այս կամ այն ինֆեկցիայի նկատմամբ կայունություն է ստանում: Փորձագետները նշում են, որ չնայած բնակչության կողմից հակահամաճարակային միջոցառումների թուլացմանը, հիվանդացածների թիվը չի աճում: Սա կարող է նշանակել, որ Ստոկհոլմում իմունիտետ ունեցողների թիվը արդեն այնքան մեծ է, որ ինֆեկցիայի տարածումը անկման է գնացել: Շվեդիան հրաժարվել էր կորոնավիրուսի տարածման պատճառով կարանտին մտցնել: Իշխանությունները հանձնարարել էին բարձր դասարանցիների ուսուցումը, մեծահասակների համար դասընթացները և բուհերի դասերը հեռավար անցկացնել, բայց մանկապարտեզները, տարրական և միջին դասարանները գործում էին: Խանութները և հանրային սննդի օբյեկտները բաց էին: Շվեդիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը, վերջին տվյալներով, կազմում է 76 877, զոհերի թիվը՝ 5573:

Նմանատիպ նյութեր