2209 դիտում
16:18 18-07-2020
ՀՀ-ի որոշ տարածքներում օդի ջերմաստիճանը կլինի +40, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հուլիսի 19-21-ն սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում հուլիսի 18-ին, 21-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
[img]https://st0.shamshyan.com/editor/0947199001595069486538313.jpg[/img]
Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում հուլիսի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 17-20 մ/վրկ:
[img]https://st0.shamshyan.com/editor/0059943001595069501738067.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
997 դիտում
14:38 29-08-2024
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
5749 դիտում
15:07 12-08-2019
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
2855 դիտում
14:53 21-08-2021
Առաջիկա օրերին ՀՀ որոշ տարածքներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի
Այս բաժնից
724 դիտում
09:18 20-10-2024
Սիլիկյան թաղամասում 24 ժամ ջուր չի լինի
547 դիտում
09:06 20-10-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
832 դիտում
21:27 19-10-2024
Հայաստանը այլևս զիջումների տեղ չունի. Ալեն Սիմոնյան