2431 դիտում
23:15 18-07-2020
Խանութներում, հանրային սննդի օբյեկտներում արձանագրել են ախտահանման աշխատանքների գրանցումների, մարդկային կուտակումների հետ կապված խնդիրներ․ ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր հանրապետության մարզերում կասեցրել են սննդի շղթայում գործող մի շարք տնտեսավարողների գործունեությունը, որոնք խախտել են ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Երևանում կասեցումներ չեն եղել:
Այս աշխատանքներին զուգահեռ իրականացվել են նաև ստուգայցեր, մշտադիտարկումներ ու կրկնայցեր մարզերում և, մասնավորապես, մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում:
Արաբկիրի խանութներում, հանրային սննդի օբյեկտներում, սննդի արտադրություններում դիտարկումներն արձանագրել են ախտահանման աշխատանքների գրանցումների, 10-12-ը միայն թոշակառուներին սպասարկելու, մարդկային կուտակումների հետ կապված և մի շարք այլ խնդիրներ։
Հանրապետությունում իրականացվող ՍԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է, որ տնտեսավարողներն անվտանգության նորմերն այժմ առավել բարեխղճորեն են պահպանում։
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված վերահսկողությունը ՍԱՏՄ-ն շարունակելու է:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից