211652_close_icon
views-count3508 դիտում article-date 20:46 18-07-2020

Արման Թաթոյանը այցելել է Տավուշի մարզում վիրավորված և ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում գտնվող զինծառայողերին

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում գտնվող զինծառայողերին, ովքեր ադրբեջանական զինուժի զենքերից տարբեր աստիճանի վիրավորում են ստացել Տավուշի մարզի հատվածում: Զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո. գործունեության առանձին ուղղություն է։ Տեղում մի շարք զինծառայողների և բուժանձնակազմի հետ քննարկվել են մի շարք կարևոր հարցեր: Պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը կապի մեջ կլինի տղաների ու նրանց ընտանիքների անդամների հետ: Կարևորում ենք նաև ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերում ծառայող բուժանձնակազմերի հետ առկա արդյունավետ համագործակցությունը: Պաշտպանը շուտափույթ ապաքինում է մաղթել տղաներին, հայտնում է ՄԻՊ գրասենյակը:

Նմանատիպ նյութեր