51187 դիտում
13:08 19-07-2020
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Սևան քաղաքում բախվել են Toyota Camry-ն ու VAZ 21053-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ, հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Սևան քաղաքի Սայաթ Նովայի և Սարգիս Սևանեցու փողոցների խաչմերուկում բախվել են՝ Երևանի բնակիչ՝ 40-ամյա Խաչատուր Անտոնյանի վարած Toyota Camry մակնիշի և Սևանի բնակիչ 35-ամյա Ռոման Վեդյակինի վարած VAZ 21053 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր՝ Սևան քաղաքի բնակիչ, 59-ամյա Տիգրան Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ;
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազտել տարածքը։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Lուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+