211652_close_icon
views-count2569 դիտում article-date 20:18 19-07-2020

Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցում հոգեհանգստյան կարգ է մատուցվել հայ-ադրբեջանական սահմանագոտում զոհվածների համար

Այսօր` հուլիսի 19-ին, Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցում Հիսուս Քրիստոսի Այլակերպության տաղավար տոնի առիթով եպիսկոպոսական Պատարագին Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեանը հատուկ կերպով հոգեհանգստյան պաշտոն է մատուցել ՀՀ հյուսիսարևելյան սահմանին` հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերի մարտական գործողությունների ժամանակ նահատակված`ՀՀ ԶՈւ մայոր Գարուշ Համբարձումյանի, ՀՀ ԶՈւ կապիտան Սոս Էլբակյանի, ՀՀ զինված ուժերի կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանի և Գրիշա Մաթևոսյանի հոգիների խաղաղության համար: Հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, Հյուպատոսարանում ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչ, գնդապետ Արկադի Տոնոյանը, Ազգային Կենտրոնական վարչության անդամ Հրաչ Հակոբյանը, Բերիոյ Հայոց Թեմի Ազգ. Երեսփոխանական Ժողովի, Ազգ. Վարչության, Կրոնական Ժողովի և Ազգային Մարմինների ներկայացուցիչներ: Հոգեհանգստյան խորհրդավոր շարականներ և աղոթքներ են բարձրացել առ Աստուած, ապա Առաջնորդ Սրբազան Հայրը «Հոգւոցն Հանգուցելոցն» աղոթքն է մատուցել նահատակ զինվորների հոգիների խաղաղության համար` մաղթելով, որ ապահովությունը և խաղաղությունը վերահաստատվի Հայաստանի ու Արցախի սահմաններին:

Նմանատիպ նյութեր