211652_close_icon
views-count1530 դիտում article-date 23:12 07-01-2022

Արցախի թեմում մատուցվել է սուրբ պատարգ և կատարվել հոգեհանգստյան կարգ

Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյանը հաջորդող հանգուցյալների հիշատակության օրը Արցախի թեմի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում հանդիսապետությամբ ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպս. Աբրահամյանի, ձեռամբ Տեր Մատթեոս քհն. Դրավանցի մատուցվեց սուրբ և անմահ պատարգ, որի վերջում կատարվեց հոգեհանգստյան կարգ: Այս մասին հայտնում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արցախի թեմից:

Այնուհետև Սրբազան Հոր առաջնորդությամբ թեմի հոգևորականաց դասն այցելեց Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց՝ իրենց խոնարհումն ու աղոթքը բարձրացնելու հանուն հայրենիքի ու հավատքի նահատակված եղբայրների համար: «Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի. ԱՄԵՆ»:

Նմանատիպ նյութեր