211652_close_icon
views-count56564 դիտում article-date 18:16 24-10-2023

Չարենցավանի ծննդատնից Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված ծննդկանի երեխան մահացած է ծնվել. մայրը մեղադրում է Չարենցավանի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հոկտեմբերի 18-ին «Չարենցավան» բժշկական կենտրոնի ծննդատնից Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված ծննդկան,Կոտայքի մարզի բնակիչ Օվսաննա Հակոբյանի նորածինը մահացել է: 

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Օվսաննան ասում էր, որ հոկտեմբերի 16-ին, հղիության 6-րդ ամսում է գտնվել և իրեն վատ զգալու պատճառով դիմել է «Չարենցավան» բժշկական կենտրոնի ծննդատանը՝ իրեն հսկող մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Պողոսյանին, ով լուրջ չի վերաբերվել  նրա գանգատներին, դեղորայքային բուժում է նշանակել և ուղարկել տուն: Հոկտեմբերի 17-ին կրկին գնացել է ծննդատուն, էլ ավելի վատառողջ վիճակում, սակայն բժշկուհին կրկին հրաժարվել է վերցնել իր մշտական հսկողության տակ և ուղարկել է տուն: Արդեն հոկտեմբերի18-ի երեկոյան, երբ արդեն սկսվել են ծննդաբերական ցավեր, կրկին մեկնել են «Չարենցավան» բժշկական կենտրոն՝ մինչ այդ անընդհատ զանգահարելով Կ. Պողոսյանին, ով չի պատասխանել զանգերին և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Այնտեղ բարեհամբույր ընդունել են, ամբողջ գիշեր վերահսկել, սակայն քանի որ արդեն սկսվել էր ծննդաբերությունը ու չնայած բժիշկները ամեն հնարավոր ու անհնարինն արել են, երեխան մահացած է ծնվել և միայն հաջողվել է փրկել մայրիկի կյանքը:

Օվսաննան իր այս քայլով ցանկացավ, որ պատկան մարմինները իրենց ուշադրությունը հրավիրեն «Չարենցավան» բժշկական կենտրոնի ծննդատանը տիրող իրավիճակին և այլևս նման դեպքեր չլինեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր