211652_close_icon

Նորամարգի դպրոցի ուսուցիչները, բնակիչները ակցիա են իրականացնում Արարատի մարզպետարանի դիմաց․ պահանջում են միտումնավոր չտապալել տնօրենի ընտրությունը՝ նրա «նախկին» լինելու պատճառով. Tert.am

views-count2318 դիտում article-date 13:01 20-07-2020
Արարատի մարզպետարանի առջև Նորամարգ գյուղի դպրոցի ուսուցիչները, համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/07/20/Noramarg/3349662?fbclid=IwAR2-7ndhLcsIlYMxUpsGwVXb7Ni6zGvms2S35irMx6CEvNo73Rb7Vk7Yv6Y]Tert.am[/url]-ը։ Նրանք նշում են, որ դպրոցի տնօրենի նոր ընտրությունը պետք է տեղի ունենար հուլիսի 17-ին, սակայն ԿԳՄՍՆ ներկայացուցիչը չի ներկայացել ընտրություններին, ինչի պատճառով դպրոցի տնօրենի ընտրությունը տապալվել է։ Ակցիայի մասնակիցները կարծում են, որ այս ամենը միտումնավոր է կատարվում, քանի որ տնօրեն Ծովինար Գալստյանը, որի ընտրությունը պետք է կատարվեր, նշանակվել է նախկին իշխանության օրոք։ Ծնողները և ուսուցչական կազմը գոհ են Ծովինար Գալստյանի աշխատանքից և ցանկանում են, որ նա կրկին զբաղեցնի դպրոցի տնօրենի պաշտոնը։ «Հուլիսի 17-ին ընտրությունները չկայացան, չներկայացան նրանք, ովքեր պետք է ներկա լինեին ընտրությանը։ Մեր պահանջն այն է, որ պետք է լինեն արդար ընտրություններ, ոչ մեկը չի խուսափում արդար ընտրություններից։ Եթե կա մեկը, որն ուզում է իր թեկնածությունը դնել, խնդիր չկա, բայց եկեք այնպես անենք, որ արդար ընտրություններ լինեն, ոչ թե խափանեն ընտրության կարգը»,- ասաց ծնողկոմիտեի նախագահ Լուսինե Ջավադյանը։ Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/07/20/Noramarg/3349662?fbclid=IwAR2-7ndhLcsIlYMxUpsGwVXb7Ni6zGvms2S35irMx6CEvNo73Rb7Vk7Yv6Y]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր