211652_close_icon
views-count2020 դիտում article-date 17:49 20-07-2020

Մեր ասելիքը համաշխարհային կարևոր կառույցների ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև ձեր արհեստավարժ ու որակյալ աշխատանքի շնորհիվ. ՊՆ խոսնակը շնորհակալություն է հայտնել ԶԼՄ-ներին

Վերջին օրերին հակառակորդի կողմից հրահրված սահմանային լարվածությանն ի պատասխան հայկական զինուժի գործողություններին համահունչ գործեցին նաև բանակի թիկունքն ապահովող հասարակական տարբեր շերտեր, կառույցներ և անհատներ, նրանք իրադրությունը ճիշտ գնահատեցին, համակարգված ու գրագետ արձագանքեցին, հնարավոր բոլոր միջոցներով բանակի կողքին պատրաստակամ կանգնեցին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Համախմբված մեծ ու սրտացավ թիմային աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում Արծրուն Հովհաննիսյանին, Հովհաննես Մովսիսիյանին, Աննա Նաղդալյանին և բոլորիդ։ Շնորհակալ եմ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի թիմին։ Ապրեք, երեխեք ջան։ Տեղեկատվական դաշտում արդյունավետ աշխատանքի համար անգնահատելի է նաև զանգվածային լրատվամիջոցների դերը, որոնք առաջնորդվել են ազգային շահերով, բայց եւ հավատարիմ մնալով մասնագիտական առաքելությանը, առաջնագծում ու սահմանամերձ համայնքներում տիրող իրադրության մասին անաչառ ու օբյեկտիվ տեղեկատվություն են ապահովել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լսարանին: Մեր ասելիքը տարածաշրջանային և համաշխարհային կարևոր կառույցների ուշադրության կենտրոնում հայտնվեցին նաև տեղեկատվական տիրույթում ձեր արհեստավարժ ու որակյալ աշխատանքի շնորհիվ: Շնորհակալ եմ բոլորին պատրաստակամության, նվիրվածության և արդյունավետ համագործակցության համար, ինչի արդյունքում մեզ հաջողվեց կասեցնել հակառակորդի գրոհները ոչ միայն առաջնագծում, այլև տեղեկատվական դաշտում, որը ոչ պակաս կարևոր գործոն է: Զգոն լինենք»,-գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր