211652_close_icon
views-count2548 դիտում article-date 20:04 20-07-2020

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով հուլիսի 19-ի դրությամբ իրականացվել է 53.070 ստուգում

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով հուլիսի 19-ի դրությամբ իրականացվել է 53․070 ստուգում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Ստուգումները կատարում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Նմանատիպ նյութեր