211652_close_icon
views-count1237 դիտում article-date 21:04 07-12-2024

Թե՛ ներսի եւ թե դրսի թշմամիների ու դավաճանների օրակարգերը նույնն են՝ Հայաստանը դարձնել ողբի եւ որբի հայրենիք. Հակոբյան

Թե՛ ներսի եւ թե դրսի թշմամիների ու դավաճանների օրակարգերը նույնն են՝ Հայաստանը դարձնել որբի եւ որբի հայրենիք, որպիսի ազգի դահիճն ԱԺ ամբիոնից իրավունքի ուժով հայտարարի, որ «աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«ՈՂԲԻ ԵՒ ՈՐԲԻ ՆԱՀԱՏԱԿ ՀԱՅՐԵՆԻՔ

«Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ առաքելություն ուղարկելու Հայաստան՝ գնահատելու մեր մշակութային և կրոնական հուշարձանների վիճակը, որոնք տարիներ շարունակ ոչնչացվել են այդ երկրում»,- հայտարարել է Ալիևը։
Ալիևը վերստին պնդել է, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։

Իլհամ Ալիեւն նաեւ հայտարարել է, որ ստիպել է Փաշինյանին ասել, որ «Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ», ինչը խոնարհաբար իրականացվել է թշնամու առաջ կռացած վարչապետ կոչվածի կողմից։

Կարելի է շարունակել ազգակործան պատուհասին ծաղրող եւ նրա միջոցով մեզ նվաստացնող ու ստորացնող թշնամու օրակարգային հարցերի թվարկումը, բայց…

Բայց մեր պետությունը միջազգային հարթակներում ի պաշտոնե ներկայացնող երկու բարձրագույն դեմքերից առաջինը՝ հայտնի գավառական վիժվածքը, ձայնակցելով թշնամուն, ամեն ջանք գործադրում է աշխարհին համոզել, որ Հայաստանը 30 տարի շարունակ բռնազավթել է ադրբեջանական տարածքները։

Իսկ ՀՀ ԱԺ նախագահի կարգավիճակը վարկաբեկող, թքող մոր թքող լակոտը (ինչպես կասեր ժամանակակից դասականը), թշնամու կողմից Արցախի հայաթափումը, էթնոզտումն ու ցեղասպանությունը շարունակաբար արդարացնում է՝ վկայակոչելով «ՄԱԿ-ի ընդունած 3-4 բանաձեւերը»։ Բայց, եթե ասֆալտների տենդերներով զբաղվելու ընդմիջումներին ժամանակ գտներ եւ ծանոթանար ՄԱԿ-ի բանաձեւերի չիրականացման պատճառներին, ինչքան էլ քաղաքականապես տգետ է, կհասկանար, որ բանաձեւերի չիրականացման հարցում նույնիսկ Մինսկի խումբն է ժամանակին մեղադրել ադրբեջանական կողմին։

Թե՛ ներսի եւ թե դրսի թշմամիների ու դավաճանների օրակարգերը նույնն են՝ Հայաստանը դարձնել որբի եւ որբի հայրենիք, որպիսի ազգի դահիճն ԱԺ ամբիոնից իրավունքի ուժով հայտարարի, որ «աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ»։

Եւ այսքանից հետո, երբ ընդդիմությանը կոչ է արվում վերջ տալ՝ իշխանափոխություն պոռալով տակից քացով միմյանց խփելու քաղաքականապես հակահիգենիկ գործին, համախմբվել եւ ամեն գնով ազատվել պետությունը թշնամու պարտադրանքով կործանող քայլարածներից, նրանցից ոմանք նույնիսկ փորձում են ինձ ՀՀ սահմանադրություն դասավանդել, ինչի վրա ամենօրյա ռեժիմով իրենց ոտքերն են մաքրում Արցախը գլխատած ու Հայաստանը մաս առ մաս թշնանուն հանձնող ազգակործան պատուհասները։

Գուցե իսկապե՞ս արժանի ենք սրանց ու այս վիճակին…

Գուցե…»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր