18140 դիտում
17:16 22-07-2020
Վրաստանը երկարաձգել է միջազգային չվերթների արգելքը մինչև օգոստոսի 31-ը
Վրաստանում կրկին երկարաձգվել է միջազգային չվերթների արգելքը, այս անգամ` մինչև օգոստոսի 31-ը ներառյալ: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.apsny.ge/2020/other/1595449843.php]apsny.ge[/url]-ն` հղում տալով Վրաստանի քաղաքացիական ավիացիայի ծառայությանը:
Միևնույն ժամանակ, ծառայության տեղեկություններով, սահմանափակումները չեն տարածվում Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի Մյունխենի, Փարիզի և Ռիգայի օդանավակայաններ կատարվող թռիչքների վրա:
Մյունխեն-Թբիլիսի-Մյունխեն ավիահաղորդակցությունը կվերականգնվի օգոստոսի 2-ից, Փարիզ-Թբիլիսի-Փարիզ ավիահաղորդակցությունը` օգոստոսի 8-ից:
Վրաստանում վերջին օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ է նկատվում: Վերջին տվյալներով՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1073 դեպք, վարակման հետևանքով մահացել է 16 մարդ:
Նմանատիպ նյութեր
4529 դիտում
23:16 17-08-2020
Վրաստանը երկարաձգել է կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը մինչև սեպտեմբերի 30-ը
1458 դիտում
15:46 01-05-2021
ԱՄՆ-ում երկարաձգել է հանրային տրանսպորտում դիմակ կրելու արգելքը
3128 դիտում
15:21 24-06-2021
ՀՀ կառավարությունը ևս 6 ամսով երկարաձգել է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը
Այս բաժնից
931 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել
886 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
988 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor