211652_close_icon
views-count2707 դիտում article-date 18:38 22-07-2020

Բրազիլիայի նախագահի կորոնավիրուսի 3-րդ թեստը դրական արդյունք է ցույց տվել

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կորոնավիրուսի երրորդ թեստը դրական պատասխան է ցույց տվել: Այս մասին տեղեկացնում է [url=https://g1.globo.com/politica/noticia/2020/07/22/bolsonaro-faz-novo-teste-e-continua-com-coronavirus.ghtml]G1[/url] պորտալը` հղում տալով նախագահի աշխատակազմին: «Նախագահ Ժաիր Բոլսոնարուի առողջական վիճակը լավ է, նա բժիշկների հսկողության ներքո է: Նախագահի երեկ հանձնած թեստը դրական պատասխան է ցույց տվել»,-ասված է աշխատակազմի հայտարարության մեջ: Հիվանդությունը Բրազիլիայի նախագահի մոտ առաջին անգամ հաստատվել է հուլիսի 7-ին, ինչից հետո նա մեկուսացել է իր նստավայրում: Բոլսոնարուն մի քանի անգամ սոցցանցերում տեղադրել է լուսանկարներ, որոնցում երևում է, որ նա նախաճաշում է, սուրճ խմում կամ նստավայրում պահվող ջայլամներին է կերակրում ՝ դրանով ցույց տալով իր լավ ինքնազգացողությունը: Հուլիսի 19-ին նա իր մի քանի հարյուր կողմնակիցներին ընդունել էր նախագահականի պարտեզում, նրա ու կողմնակիցների միջև միայն նեղ առվակ է եղել, իսկ Բոլսոնարուն խոսելիս մի պահ նույնիսկ հանել է դիմակը: Բրազիլիայում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2․166․532 դեպք, վարակման հետևանքով մահացել է 81․597 մարդ:

Նմանատիպ նյութեր