211652_close_icon
views-count2063 դիտում article-date 23:05 30-11-2020

Սուարեսի թեստը կորոնավիրուսի համար նորից դրական է եղել

«Ատլետիկոյի» հարձակվող Լուսի Սուարեսը բաց կթողնի «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումը: Ուրուգվայցին կորոնավիրուսի համար նորից դրական թեստ է հանձնել, այնպես որ նա դեռ չի կարող մարզվել «Ատլետիկոյի» կազմում: Սուարեսի վարակման մասին հայտնի էր դարձել դեռևս նոյեմբերի 17-ին: Նա կորոնավիրուսի համար դրական թեստ էր հանձնել Ուրուգվայի հավաքականում գտնվելու ընթացքում: Այս մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը Լա Լիգայում «Ատլետիկոյի» կազմում մազսնակցել է 6 խաղի, դարձել 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր