1915 դիտում
18:51 22-07-2020
Խաբարովսկում ցույցերը շարունակվում են․ նահանգապետի պաշտոնակատարը հայտարարել է, թե «չի հեռանա»
Խաբարովսկում այսօր կրկին տեղի է ունեցել բազմամարդ բողոքի ցույց կալանավորված նահանգապետ Սերգեյ Ֆուրգալին ազատ արձակելու պահանջով: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/30741515.html]«Ազատությունը»[/url]։
Ցուցարարները պահանջում են նաև նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Դեգտյարովի հրաժարականը, վերջինս հայտարարել է, թե «չի հեռանա»: «Որովհետև աշխատել է պետք, հասկանո՞ւմ եք»,- հայտարարել է նորանշանակ նահանգապետը:
Նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալը ձերբակալվել է հուլիսի 9-ին, նա մեղադրվում է 2004-2005 թվականներին Խաբարովսկի և Ամուրի շրջաններում գործարարների սպանություններ կազմակերպելու մեջ: Նա հերքում է մեղադրանքը:
Սերգեյ Ֆուրգալը նահանգապետ է ընտրվել 2018-ին, այդ ընտրություններում նա մեծ առավելությամբ հաղթել էր իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուին։
Նմանատիպ նյութեր
4328 դիտում
15:10 02-08-2020
ՌԴ Խաբարովսկում բողոքի ցույցերը շարունակվում են
3110 դիտում
20:46 28-07-2020
Ռուսաստանցիների մոտ կեսը սատարում է Խաբարովսկում սկսված ցույցերը. հարցում
2956 դիտում
12:49 19-07-2020
Խաբարովսկում շարունակվում են ցույցերն ի պաշտպանություն Սերգեյ Ֆուրգալի
Այս բաժնից
721 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում
865 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
709 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում