211652_close_icon

«Արսենալը» պատրաստ է շաբաթական 250 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ առաջարկել Օբամեյանգին

views-count3528 դիտում article-date 19:46 22-07-2020
«Արսենալը» մտադիր է ամեն ինչ անել՝ հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին թիմում պահելու համար։ «Զինագործները» պատրաստ են շաբաթական 250 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ առաջարկել գաբոնցի հարձակվողին։ Լոնդոնցիները նոր առաջարկը կանեն առաջիկա օրերին։ Օբամեյանգի պայմանագրի ժամկետը լոնդոնյան թիմի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Բարսելոնան»:

Նմանատիպ նյութեր