103407 դիտում
13:09 23-07-2020
Էրեբունու ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում 51-ամյա տղամարդուն ազատությունից ապօրինի զրկելու, ծեծելու և սպանության սպառնալիք տալու փաստով. կասկածյալը Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարմնական վնասվածք, սպանության սպառնալիք, ազատությունից ապօրինի զրկելու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 22-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ՝ 51-ամյա Օնիկ Կարապետյանը և հայտնել, որ 1 օր առաջ Երևանի Զավարյան փողոցի գրասենյակներից մեկում վիճաբանության ժամանակ Ռուբեն Սուքիասյանը և վերջինիս ծանոթ՝ ոմն Արտաշը ձեռքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Օ. Կարապետյանը հայտնել է նաև, որ Ռ. Սուքիասյանը ծեծելուց հետո սպանության սպառնալիքներ է հնչեցրել իր և իր ընտանիքի անդամների հասցեին ու 30 րոպե արգելել է իրեն դուրս գալ գրասենյակից՝ այդկերպ իրեն ապօրինի զրկելով ազատությունից։
ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Սուքիասյանը գործարար, ժողովրդին հայտնի «Գրզո» մականվամբ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել՝ էրեբունու ոստիկաններ հայտնաբե՞րել են Օ. Կարապետյանի մատնանշան անձանց, ինչպես նաև՝ իրակա՞ն են վերջինիս հայտնած տեղեկությունները՝ իրեն մարմնական վնասվածք պատճառելու, ապօրինի ազատությունից զրկելու և սպանության սպառնալիք տալու մասին։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
7650 դիտում
23:40 29-07-2014
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում ЗИЛ մակնիշի բեռնատարի և Yamaha երկանիվ մոտոցիկլի վթարի փաստով
60736 դիտում
09:21 23-07-2015
Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում սիրված հաղորդման սիրված հեղինակի վթարի փաստով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ