3169 դիտում
15:12 23-07-2020
Գործադիրը հավանության է արժանացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին
Գործադիրն այսօրվա նիստում հավանությանն է արժանացել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին՝ տեխնիկական զննության գործընթացում առկա խնդիրների կարգավորման հրատապությամբ պայմանավորված:
Տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու օրինագծերով առաջարկվում է տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը հանել, վերահսկողությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով:
Հիմնավորման համաձայն՝ ներկայում ՀՀ-ում գործում է 40 տեխնիկական զննության կայան: Ստեղծված է միասնական էլեկտրոնային շտեմարան, որը հնարավորություն է տալիս վարելու տեխնիկական զննություն անցած և սարքին ճանաչված տրանսպորտային միջոցների ռեգիստր՝ պարունակելով տվյալներ տեխնիկական զննության անցկացման ժամի, հայտնաբերված թերությունների վերաբերյալ:
Շտեմարանի տվյալները հասանելի են նաև ՀՀ ճանապարհային ոստիկանությանը: Տեխնիկական զննության արատորոշման քարտը ներառում է անհրաժեշտ տեղեկատվությունը տրանսպորտային միջոցի, տեխնիկական զննության, ինչպես նաև կրկնակի տեխնիկական զննության անցնելու վայրի, օրվա, ժամի, տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտնաբերված թերությունների վերաբերյալ: Այն նաև տպագրվում և տրամադրվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ տնօրինողին:
Ուստի դրա առկայությունը բավարար է տեխնիկական զննություն անցնելու կամ չանցնելու վերաբերյալ վերահսկողություն իրականացնելու համար: Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալիս վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով, առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու:
Միաժամանակ գործող էլեկտրոնային ծրագիրը թույլ է տալիս վերահսկել տեխնիկական զննության փաստացի իրականացումը: Նախատեսվում է նաև բացի տրանսպորտային միջոցների սեփականատերերին կամ տիրապետողներին վարչական պատասխանատվության ենթարկելուց, սահմանել վարչական պատասխանատվություն կայանների նկատմամբ տեխնիկական զննության գործընթացը սահմանված կարգով չիրականացնելու համար:
Նմանատիպ նյութեր
3840 դիտում
14:41 08-05-2014
Գործադիրը հավանության է արժանացրել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրինագիծը
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»