116834 դիտում
09:33 24-07-2020
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Opel-ը բախվել է էլեկտրասյանը, կինը հիվանդանոցում մահացել է, բժիշկները պայքարում են ամուսնու և աղջնակի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Գևորգ Բ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գևորգ Բ-ն , ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Վերոնիկա Ս-ն և 3 ամսական Ադելինա Բ-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Արմենիա» բժկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանությաննժ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը։
Մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից Վերոնիկա Ս-ն, գիտակցության չգալով, մահացել է, իսկ երեխային նշված բժշկական կենտրոնից տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի և հայմնքային ոստիկանության բաժանմունքի պետ Վահե Հարությունյանի գլխավորությամբ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպավող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել էր, իսկ փրկարարները 1.5 ժամից ավելի սպասել են, մինչ կժամանեին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, որպեսզի կատարեին հոսանքազրկում, որ փրկարարները կարողանան այն հռացնել վթարի վայրից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը վարորդի կինն էր, իսկ երեխան՝ նրանց աղջնակը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+