211652_close_icon
views-count3442 դիտում article-date 13:16 24-07-2020

Պաշտպանիչ պարագաներ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնին» կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար

Նոր կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին նպաստելու նպատակով` «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրել է անհատական պաշտպանիչ պարագաներ՝ 27,750 հատ բժշկական դիմակ, 55,500 զույգ ձեռնոց և տեղեկատվական նյութեր, իսկ օգոստոսին կտրամադրվի հատուկ հանդերձանքի 555 հավաքածու՝ արտահագուստ և կոշիկ: Աջակցությունը տրամադրվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում: Օժանդակության նպատակն է աջակցել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն»-ին ՀՀ տարածքում պետական պատվերի ծրագրի շրջանակներում իրականացվող կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների անխափան և անվտանգ իրականացմանն ու համավարակի տարածման կանխարգելմանը հետևյալ ուղղություններով. - Անասնաբույժ-մասնագետների և համաճարակաբանների իրազեկում՝ համավարակի պայմաններում աշխատանքի անվտանգության կանոնների և անհատական պաշտպանության միջոցների վերաբերյալ։ -Աշխատող անձնակազմի (անասնաբույժ-մասնագետներ և համաճարակաբաններ) անվտանգության ապահովում՝ տրամադրելով անհատական պաշտպանիչ պարագաներ։ - Անասնապահ տնտեսությունների շրջանում իրազեկման մակարդակի բարձրացում՝ համավարակի պայմաններում կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների իրականացման առանձնահատկությունների և անվտանգության կանոնների վերաբերյալ: «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում մինչև օգոստոսի վերջ կիրականացվեն մի շարք լրացուցիչ միջոցառումներ, որոնք նպատակ ունեն կաթի և մսի արժեշղթաների մասնակիցներին աջակցել համավարակի պայմաններում աշխատանքների անվտանգ և անխափան իրականացման հարցում: [b]ՀՀ էկոնոմիկայի նախարարություն [/b]

Նմանատիպ նյութեր