Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը գրազ է պարտվել Ռոբերտսոնին
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը իր թիմակից Էնդրյու Ռոբերտսոնին գրազ է կրվել:
2019 թվականին Օքսլեյդ-Չեմբերլենը պատմել էր, որ իր տանը միայն մի խաղացողի մարզաշապիկ է կախված՝ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսիինը: Ֆուտբոլիստը նաև ասել էր, որ այդ մարզաշապիկը կհանի, եթե Ռոբերտսոնը մրցաշրջանում 10 գոլային փոխանցում կատարի:
Սեպտեմբերի Օքսլեյդ-Չեմբերլենը հստակեցրել էր գրազի պայմանները. «Մենք գոլայի փոխանցումների առթիվ պայման ենք դրել: Եթե այս մրցաշրջանում Ռոբերտսոնը ԱՊԼ-ում 10 գոլային փոխանցում կատարի, ապա նրա խաղաշապիկը շրջանակով պատին կփակցնեմ: Եվ այն կախված կլինի Մեսիի խաղաշապիկի կողքին:
Վերջին տուրից առաջ Ռոբերտսոնը ԱՊԼ-ում 11 գոլային փոխանցում է կատարել: Այդ ցուցանիշով նա լիգայում զբաղեցնում է երրորդ տեղը. նրան գերազանցում են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն (19) և «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Արնոլդը (13):