4073 դիտում
23:51 24-07-2020
ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Յուրի Դմիտրիևին
Արտաքին կապերի եվրոպական ծառայությունը հայտարարություն է տարածել «Մեմորիալ» ընկերության կարելիական մասնաճյուղի ղակավար, պատմաբան Յուրի Դմիտրիևի դատավճռի վերաբերյալ։ Ինչպես նշվում է ԵՄ արտաքին քաղաքականության կառույցի պաշտոնական պորտալում տեղադրված [url=https://eeas.europa.eu/headquarters/headquarters-homepage/83366/russia-spokesperson-statement-sentencing-yuri-dmitriev_en]փաստաթղթում[/url]՝ «Դիմիտրիևի վերաբերյալ գործը Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալությունների և իրավապաշտպաններին վարկաբեկելու դեպքերի աճող շղթայի հերթական օղակն է»: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%B5%D1%81-%D0%BF%D1%80%D0%B8%D0%B7%D0%B2%D0%B0%D0%BB-%D1%80%D0%BE%D1%81%D1%81%D0%B8%D1%8E-%D0%BD%D0%B5%D0%B7%D0%B0%D0%BC%D0%B5%D0%B4%D0%BB%D0%B8%D1%82%D0%B5%D0%BB%D1%8C%D0%BD%D0%BE-%D0%BE%D1%81%D0%B2%D0%BE%D0%B1%D0%BE%D0%B4%D0%B8%D1%82%D1%8C-%D1%8E%D1%80%D0%B8%D1%8F-%D0%B4%D0%BC%D0%B8%D1%82%D1%80%D0%B8%D0%B5%D0%B2%D0%B0/a-54308783]Deutsche Welle[/url]-ն։
Եվրոպացի դիվանագետները կարծում են, որ Դմիտրիևի դեմ առաջադրված մեղադրանքը կապված է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նրա գործունեության , քաղաքական բռնաճնշումների ուսումնասիրության և ահաբեկչության զոհերի զանգվածային գերեզմանների հայտնաբերման հետ: «Դատավճիռը կարող է ավելի կրճատել քաղաքացիական հասարակության գործունեության և անկախ կարծիքի արտահայտման տարածքն այդ երկրում»,- նախազգուշացնում է ԵՄ-ն:
Բրյուսելը կոչ է արել Մոսկվային «անհապաղ և անվերապահորեն» ազատ արձակել Յուրի Դմիտրիևին՝ «հաշվի առնելով նրա տարիքն ու առողջական վիճակը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում»:
Նմանատիպ նյութեր
2866 դիտում
21:14 16-08-2018
ՄԱԿ-ն ու իրավապաշտպանները կոչ են արել Ռուսաստանին՝ անհապաղ ազատ արձակել ուկրաինացի ռեժիսորին
5290 դիտում
13:47 02-08-2017
Թրամփը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդներին
4028 դիտում
16:47 22-12-2020
ԵՄ-ն Թուրքիային կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայամետ դիրքորոշմամբ հայտնի Օսման Քավալային
Այս բաժնից
856 դիտում
23:44 20-12-2024
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
832 դիտում
21:50 20-12-2024
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից
796 դիտում
20:56 20-12-2024
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար