2866 դիտում
21:14 16-08-2018
ՄԱԿ-ն ու իրավապաշտպանները կոչ են արել Ռուսաստանին՝ անհապաղ ազատ արձակել ուկրաինացի ռեժիսորին
ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել Ռուսաստանին՝ անհապաղ ազատ արձակել ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին, ով 3-րդ ամիսն է հացադուլ է անում ռուսական բանտում: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29437170.html]«Ազատությունը»[/url]։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի կայքում տեղադրված հայտարարության մեջ հեղինակավոր իրավապաշտպանները պնդում են, որ Սենցովի դատաքննությունն ու դատավճիռը չեն համապատասխանել միջազգային իրավունքի նորմերին՝ կոչ անելով ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել նրան՝ «անհապաղ ու առանց նախապայմանների»:
Ղրիմում ծնված, ազգությամբ ուկրաինացի Սենցովը ձերբակալվել է 2014 ին՝ Ռուսաստանի կողմից թերակղզու բռնակցումը հրապարակավ քննադատելուց հետո:
Ռուսաստանի իշխանությունները նրան 20 տարվա ազատազրկման են դատապարտել՝ Ղրիմում ոստիկանական բաժանմունք հրդեհելու և ահաբեկչություններ ծրագրելու մեղադրանքներով, ինչը հիմնավորող ապացույցներ, սակայն, չեն հրապարակվել:
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել էր Սենցովի մոր ներման խնդրագիրը, հարազատները պնդում են, որ ռեժիսորի վիճակը ծայրահեղ ծանր է:
Նմանատիպ նյութեր
4070 դիտում
23:51 24-07-2020
ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Յուրի Դմիտրիևին
1669 դիտում
20:15 23-03-2016
Մոգերինին կոչ է անում Ռուսաստանին ազատ արձակել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին
1033 դիտում
15:18 21-10-2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ազատ արձակել պատանդներին
Այս բաժնից
1102 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
871 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1084 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին