211652_close_icon
views-count162742 դիտում article-date 21:10 25-07-2020

Ողբերգական դեպք Երևանում. տաքսի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում՝ գազալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ոստիկանները BYD մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդի նստատեղին հայտնաբերել են Երևանի բնակիչ, 54-ամյա Կամո Մուրադյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների, վարորդը լիցքավորում է կատարել նշված գազալցակայանում, այնուհետև այնտեղից դուրս գալով, մեքենան կայանվել է և գազալցակայանի աշխատակիցները՝ տեսնելով, որ տևական ժամանակ մեքենան կանգնած է, մոտեցել են ու վարորդին հայտնաբերել են մահացած: Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստովում: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր