211652_close_icon
views-count55808 դիտում article-date 15:11 11-02-2017

Ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում՝ Opel մակնիշի տաքսի ավտոմեքենայում հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու դի

Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բրիգադն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Շերամի 113 շենք, որտեղ շենքին կից ավտոտնակում հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի քննիչները։ Ժամանել է նաև դատական բժիշկը։ Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում կայանված Opel մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 41-ամյա Հարություն Գևորգյանի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մահացել է շմոլ գազից, քանի որ ավտոտնակում ավտոմեքենան, որը շահագործվում էր՝ որպես տաքսի, շարժի էր դրել և առաջացած շմոլ գազի հետևանքով Հ. Գևորգյանը մահացել է։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր