3787 դիտում
14:45 26-07-2020
Աշխարհում Covid-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 16 միլիոնը, մահացել է մոտ 645 հազար մարդ
Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 16 միլիոնը, համաճարակի բռնկումից հետո` մինչ օրս մահացել է մոտ 645 հազար մարդ: Հայտնում է [url=https://www.worldometers.info/coronavirus/]worldometers.info[/url] կայքը։
Վարակակիրների ու մահացածների թվով առաջատար եռյակն անփոփոխ է արդեն մի քանի շաբաթ` Միացյալ Նահանգներ, Բրազիլիա, Հնդկաստան: Վերջին օրերին, սակայն, դեպքերի աճ է նկատվում նաև Եվրոպայում, ուր ամիսներ առաջ վերացրել էին կարանտինն ու անցել տնտեսության աստիճանական վերականգման:
Իսպանիայում անցած ամիս օրական վարակի 250 դեպք էր գրանցվում, մինչդեռ այս շաբաթ այդ ցուցանիշը հասել է 1500-ի: Կատալոնիայում իշխանությունները կրկին հորդորել են բնակիչներին տանը մնալ, այսօրվանից երկրամասում փակ են գիշերային ակումբներն ու կինոթատրոնները:
Դեպքերի աճ է գրանցվում նաև Գերմանիայում և Ֆրանսիայում, իշխանությունները քննարկում են նոր սահմանափակումների հնարավորությունը:
Ավստրիայում երեկվանից կրկին պարտադրվում է դիմակ կրել հանրային փակ տարածքներում, այդ թվում` խանութներում ու գրասենյակներում:
Նմանատիպ նյութեր
1967 դիտում
22:24 12-01-2022
COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 313 միլիոնը
978 դիտում
16:35 11-06-2020
Ռուսաստանում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է կես միլիոնը
Այս բաժնից
706 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
628 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1048 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը