Ռուսաստանում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է կես միլիոնը
Ռուսաստանի Դաշնությունում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը հասել է 502 հազար 436-ի։ Միայն վերջին օրերին հաստատվել է վարակվածության 8779 դեպք։
Ինչպես հաղորդում է Gazeta.ru կայքը, տվյալները ներկայացրել է ՌԴ օպերատիվ շտաբը։
Վերջին 1 օրում կորոնավիրուսի հետևանքով այդ երկրում մահացել է 174 պացիենտ, իսկ ողջ համավարակի ընթացքում՝ 6532-ը։
Ապաքինվածների թիվը կազմում է 261 հազար 150 մարդ։