7713 դիտում
18:30 27-07-2020
Սնանկության կառավարիչը մեզ խաբել է, ինչի հետևանքով կորցրեցինք մեր տունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ին է դիմել Երևան քաղաքի բնակչուհի Ստելլա Աբրահամյանն ու հայտնել, որ բանկերից մեկից գումար է վերցրել, ապա մի քանի ամիս չի կարողացել վճարել, հետո շարունակել է վճարումները, սակայն այսօր կորցրել է իր բնակարանը:
«2013թ-ին «Հայկական զարգացման բանկից» վարկ եմ վերցրել 18․000 դոլլար, փակել եմ 30․ 000 դոլլար, 2016 թվականին մի քանի ամիս չկարողացա վճարել, գրաֆիկից հետ ընկա, տույժ-տուգանքներ ավելացան պարտքի վրա, իրենք սկսեցին արդեն իմ վճարումները տույժ-տուգանքներից հանել, չէի հասցնում գրաֆիկ մտնել: 2017թ-ին ինձ սնանկ ճանաչեցին, ինչից հետո սնանկության կառավարիչը աճուրդի դրեց բնակարանը»,- ասաց Ստելլա Աբրահամյանը, նշելով, որ տարիներ շարունակ դատական քաշքշուկների մեջ են եղել, այսօր էլ վարչական դատարանն է վճիռ կայացրել, ըստ որի, չի բեկանել ԴԱՀԿ որոշումը. «Հիմա եկել մեր վեշերը հանում են, տան նոր տերը, որն, իրականում, բրոքեր է, չի համաձայնում ոչ մի բանի, ժամանակ ենք խնդրում, բայց ոչ մի բան չեն անում, մեզ ասում են՝ գառաժ ճարեք՝ վեշերը տարեք լցրեք: Տունը արդեն վաճառված է, սնանկության կառավարիչը խաբել է ինձ, ու դրել-վաճառել, որ մենք իմանայինք աճուրդի օրը, ինչ-որ բան կանեինք, բայց մեզնից թաքուն է արվել: Կառավարիչը ինձ ասում էր՝ բեր փող վճարի, տանում վճարում էի, դրանից ինքը իրեն աշխատավարձ էր հանում, ինչ-որ գումարներ պահում, նոր միայն տակի մնացածը նստեցնում վարկի հաշվին»:
Ստելլա Աբրահամյանի խոսքով՝ ինքն ու մայրը չգիտեն, թե որտեղ են այսօր և հետագայում բնակվելու: Բնակարանի նոր տիրոջից ժամանակ են խնդրել, որը, սակայն, չի բավարարվել:
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+