8632 դիտում
12:06 09-05-2021
Կներես մեզ, ընկերս, որ դավաճանների երեսից մենք կորցրեցինք այն, ինչի համար դուք կյանքներդ չխնայեցիք. մի օր Շուշիում հաստատ կծածանվի Հայկական Դրոշը...
Երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, իմ ընկերներից շատերը կամավորագրվեցին,նրանց կազմում էր նաև Անդրանիկը։ Անդրանիկին վերջին անգամ տեսել եմ,երբ ճակատից հետ էի վերադարձել ու նորից պետք է գնայի։ Շատ էի անհանգստացել նրա այդ որոշման համար, քանի որ ուներ երկու մանկահասակ երեխա՝ աղջիկ և տղա՝ 6 և 7 տարեկան։
Հարցիս, թե արդյոք կամավորագրվելուց առաջ նա մտածել է երեխաների մասին,թե էլի տաք տաք գլխով որոշումներ է կայացրել, պատասխանեց,որ ունի երեխաներ,հայր, մայր և դրա համար էլ որոշել է գնալ և պաշտպանել նրանց։
Անդոն ասաց, որ չի ուզում մի օր թուրքը իր տան մեջ նամազ անի։ Զինկոմիսարյադին էլ խնդրել էր,որ ուղարկեն հենց Շուշի։
Ճակատ մեկնելուց առաջ Իր աղջնակի հարցին, թե ու՞ր է մեկնում հայրը՝ Անդս պատասխանեց,որ գնում է հեռու մի տեղ, որտեղից շատ նվերներ է բերելու։
...անցան օրեր,չէի կարողանում կապնվել Անդրանիկի հետ։ Նոյեմբերի 6-ն էր, երբ վերջին անգամ խոսեցի ու ասեց, որ վիճակը շատ ծանր է Շուշիում,բայց դեռ դիմանում են։ Ասեց,որ ինչ էլ լինի մեկ է հետ է գալու, որովհետև կարոտել էր ընտանիքին ,ու օր առաջ ուզում էր տեսնել ու ամուր գրկել իր երեխաներին։
Նոյեմբերի 9_ին մյուս ընկերոջիցս տեղեկացա,որ Անդրանիկն իր զինակից ընկերների հետ չի լքել իրեն վստահված դիրքը,ու բոլորը Քաջի մահով ընկել են մինչև վերջին արյան կաթիլը պաշտպանելով Շուշին՝ դառնալով Հավերժի Ճամփորդ։
Երբ ամեն բան վերջացավ,ու գնացի ընկերոջս տուն,Անդրանիկի աղջիկը մի բան ասեց,որը երբեք չեմ մոռանա։
-Ինձ ո'չ մի նվեր պետք չէ,ես ուզում եմ իմ պապան շուտ հետ գա։Ես կարոտել եմ պապայիս։
Ինչու՞ այս ամենը որոշեցի պատմել, որովհետև շատ մարդիկ կան,որ մինչև հիմա ասում են,թե ու՞մ էր պետք այդ տարածքները,ո՞ւմ էր պետք կռվել , հանուն ինչի՞...
Պատերազմում հաղթող կողմեր չկան,բայց եթե Անդրանիկի պես շատ ու շատ մարդիկ չգնային պատերազմ,հավանականությունը մեծ էր,որ այսօր շատերի տներում ,ինչո՞ւ չէ հենց այդ ասողների տներում,թուրքերը նամազ կանեին։
Ես ընկերոջս գերեզմանին երդվել եմ, որ ամեն գնով,երբ առիթ ստեղծվի,հետ ենք բերելու Շուշին։ Այն տարածքը,որտեղ նպատակներ ու երազանքներ ունեցող Հայ Զինվորի արյունն է թափվել, դա լոկ տարածք չէ,այլ՝ Սրբավայր։
...կներես մեզ ընկերս,որ դավաճանների երեսից մենք կորցրեցինք այն,ինչի համար դուք կյանքներդ չխնայեցիք։ Մի օր Շուշիում հաստատ կծածանվի Հայկական Դրոշը...

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, իմ ընկերներից շատերը կամավորագրվեցին,նրանց կազմում էր նաև Անդրանիկը։ Անդրանիկին...
Опубликовано Gug Grigoryan Суббота, 8 мая 2021 г.
Նմանատիպ նյութեր
5227 դիտում
13:24 06-11-2020
Ցավոք, գիշերվա մարտերում ընկավ ընկերս՝ Վահեն, մյուս ընկերս՝ Սերգեյը վիրավորվել է․ Արծրուն Հովհաննիսյան
7713 դիտում
18:30 27-07-2020
Սնանկության կառավարիչը մեզ խաբել է, ինչի հետևանքով կորցրեցինք մեր տունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին