3507 դիտում
20:04 27-07-2020
Շենգավիթի թաղապետի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպի գործը կարճվել է. բողոքող քաղաքացին կազատվի աշխատանքից․ NEWS.am
Շենգավիթի թաղապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է։ Այս մասին [url=https://news.am/arm/news/593742.html?fbclid=IwAR3HldOWfB8m7P3QO6MvS3nGI5orcFD5nhFmedVD3WJqRKXq9IuP8ESXWJY]NEWS.am[/url]–ին հայտնեց քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռիմա Եգանյանը։
Վերջինս տեղեկացրեց, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում որոշում է կայացվել՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։
Ուշագրավ է, որ քննիչը գործի վարույթը կարճել է այն բանից հետո, երբ գործով տուժողը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և հայտնել, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը խոչընդոտում է գործի քննությանը, շարունակում է ճնշումներ գործադրել իր նկատմամբ, իսկ քննիչը պատշաճ քննություն չի իրականացնում գործի իրական հանգամանքները պարզելու և մեղավորներին քրեական հետապնդման ենթարկելու ուղղությամբ։ Տուժողը խնդրել էր՝ գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունն այնտեղ շարունակելու նպատակով։
Մանրամասն՝ [url=https://news.am/arm/news/593742.html?fbclid=IwAR3HldOWfB8m7P3QO6MvS3nGI5orcFD5nhFmedVD3WJqRKXq9IuP8ESXWJY]սկզբնաղբյուր[/url] կայքում
Նմանատիպ նյութեր
1144 դիտում
07:45 31-10-2024
Քրեական գործը մնացել է Հովիկ Աղազարյանի որդու ուսերին. մյուսների մասով գործը կարճվել է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
799 դիտում
23:54 02-02-2025
Սպորտը միայն հաղթանակների մասին չէ․ այն կամքի խորհրդանիշ է․ Տիգրան Ավինյան
949 դիտում
23:10 02-02-2025
Հայաստանի եվրատեսիլյան մասնակցին հանդիսատեսը կընտրի փետրվարի 16-ին՝ «Դեպի Եվրատեսիլի» շրջանակում
1630 դիտում
19:14 02-02-2025
Պարեկային ծառայության պետը Կապանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ