11017 դիտում
00:08 28-07-2020
Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, կալանքից ազատ է արձակվել․ փաստաբան
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, այսօր՝ հուլիսի 27–ին, կալանքից ազատ է արձակվել։
Այս մասին ֆեյսբուքում, գրառում է կատարել նրա փաստաբան Գոռ Գևորգյանը։
Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։
Նմանատիպ նյութեր
24776 դիտում
20:57 22-06-2018
Առաքել Մովսիսյանը թաքստոցից հանել և կամովի հանձնել է զենք-զինամթերքը և այդ հիմքով ազատ է արձակվել. ԱԱԾ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15180 դիտում
22:44 24-04-2020
Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին կմնա կալանավորված. փաստաբանը դիմել է ՄԻՊ-ին. NEWS.am
11627 դիտում
09:28 30-11-2017
Առաքել Մովսիսյանի եղբորորդուն ազատ են արձակել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1930 դիտում
19:50 25-10-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (27.10.2024 թ․)