Երևանում 31-ամյա վարորդը Kia Sorento-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 27-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ժամը 22։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Գարեգին Մուրադյանը իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով Զաքյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտհն՝ 3-ամյա Ալբերտ Վ-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է սթափ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի