211652_close_icon
views-count4788 դիտում article-date 19:06 28-07-2020

Կապիտան Աշոտ Միքայելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել կապիտան Աշոտ Միքայելյանին «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին։ Տեղեկացնում է Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնուրացության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի դասակի հրամանատար, կապիտան Աշոտ Գևորգի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Նմանատիպ նյութեր