2503 դիտում
20:44 28-07-2020
Նիկոլի հարցազրույցը ոչ ավել ոչ պակաս լրիվ Նիկոլի հարցազրույց էր․ Աննա Մկրտչյան
Աննա Մկրտչյանը Ֆեյսբուքի էջում գրում է․
«Նիկոլի հարցազրույցը ոչ ավել ոչ պակաս լրիվ Նիկոլի հարցազրույց էր։
Այն հանրապետության ղեկավարի տված հարցազրույց չէր, այն իրավիճակը տիրապետող ղեկավարի հարցազրույց չէր։
Այդ հարցազրույցն ընդամենը զավթած իշխանությունն ամեն գնով պահելու պատրաստ ինչ-որ մեկի խոսք էր։
Ամեն ինչ ժողովուրդ բառով ծածկելու, կոծկելու, հասցեականությունը շեղելու անհաջող ու հերթական փորձ։
Այս ամենի վկայությունը հենց հարցազրույցն էր ամբողջությամբ ու դրվագային առումներով։
Չի կարող երկրի ղեկավարը մեր երկրի ռազմավարական գործընկերոջ Հեռուստաընկերություններից մեկի հետ զրուցելիս կարծես
արդարանա (նախկինում ասածների համար),
խուսափի (գործընկերային քայլերից), ներողություն հայցի (գործընկերային հարաբերություններում ոչ պատշաճ վարքագծի համար)։
Ու նորից նույն էժան «շուստրիության» փորձերը։
Ակնհայտ է՝ ՌԴ ղեկավարության հետ շփումներ չլինելը փորձում է կոծկել, տպավորություն ստեղծել կայունության։ Երկու տարի անց չի ստեղծվում էլ այդ տպավորությունը։
Նիկոլը դուրս էր չէ՞ գալիս ԵԱՏՄ-ից։
Դու՞րս էր գալիս ՀԱՊԿ-ից։
Հիմա թող բերի այդ նախագծերը ԱԺ։ Ընդդիմադիր ժամանակ ինչքան դավաճանական նախագիծ ասես հեղինակել է՝ փորձելով օրվա իշխանությունների հաշվին ինքնահաստատվել։
Հիմա Նիկոլի պարգևավճարներով հպատակեցված ԱԺ-ն թող ընդունի Նիկոլի ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու նախագծերը։
Ինչու՞ Նիկոլը չի սկսում այդ «ինքնիշխան» գործընթացները։
Հ.Գ. Նիկո՛լ, քո դեպքում հարավ-կովկասյան երկաթուղիների գնացքները վաղուց ու առանց հետադարձ տոմսի գնացել են։
Հ.Գ. Նիկո՛լ, այնքան միևնույն ես արդեն բոլորի համար՝ Հայ ժողովրդի, հայ ժողովրդի բարեկամների համար ու առհասարակ գիտես, որ այդպես է՝ դրա համար մնացել է խնջույքներ վայելելը»։
Նմանատիպ նյութեր
3252 դիտում
13:53 30-07-2020
Քանի որ Նիկոլի դիմակը պատռվել է, ստիպված բժշկական դիմակով է դեմքը թաքցնում. Աննա Մկրտչյան
2919 դիտում
20:49 13-08-2020
Նիկոլի ունեցած տարբեր կարգավիճակներում նորություն չէ ղալաթ անելը. Աննա Մկրտչյան
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»