6349 դիտում
14:08 29-07-2020
Մարտից ի վեր ոչ մի միջոցառման չեմ մասնակցել, մարդաշատ վայրերում չեմ եղել եւ միշտ դիմակ եմ կրել. Մարիամ Փաշինյան
Քանի որ կեղծիքն ու սուտը անպատասխան չեմ սիրում թողնել, ուզում եմ տեղեկացնել. Մարտ ամսից ի վեր, ոչ մի միջոցառման/խնջույքի մասնակից չեմ եղել, ընկերներիս հետ չեմ ողջագուրվել, մարդաշատ վայրերում (տներ, խանութներ) չեմ եղել, դիմակ եմ կրել, եւ անընդհատ ախտահանվել եմ:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ինքը եւս մասնակցել է «White Shorja» լողափում կազմակերպված փարթիին:
Նա նաեւ ընդգծել է. «Նաեւ վարակակիր եմ եղել, չեմ իմացել այդ մասին, բայց բարեբախտաբար ոչ ոքի չեմ փոխանցել վարակը: Սա նաեւ կանոնները խիստ պահելու արդյունք է եւ ապացույց, որ դիմակների կրումը նվազեցնում է վարակի տարածումը:
Կանոնները պահպանել եմ ոչ թե լրագրողներից պաշտպանվելու համար, այլ արել եմ ընտանիքիս, հարազատներիս ու հայրենակիցներիս համաճարակից պաշտպանելու համար:
Ու խնդրում եմ, դուք էլ հետեւեք բոլոր հակահամաճարակային կանոններին, քանի որ միայն անհատական պատասխանատվության դեպքում է հնարավոր հաղթահարել այս ճգնաժամը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված