Դե Բրույնեն ճանաչվել է ԱՊԼ- ի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ. PFA
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն ճանաչվել է անգլիական Պրեմիեր-լիգայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ Պրոֆեսիոնալ ֆուտբոլային Ասոցիացիայի (PFA) ֆուտբոլիստների վարկածով:
Ընդհանուր առմամբ ԱՊԼ-ի 2019/20 մրցաշրջանում ներգրավված է եղել 515 ֆուտբոլիստ: Քվեարկությանը 24 ֆուտբոլային փորձագետ է մասնակցել:
Այսպես, առաջին տեղը զբաղեցրել է Դե Բրույնեն. 29-ամյա բելգիացին ստացել է ձայների 45%-ը: Երկրորդ և երրորդ տեղերում հայտնվել են «Լիվերպուլի» ֆուտբոլիստներ Ջորդան Հենդերսոնը (27%) և Սադիո Մանեն (11%) համապատասխանաբար:
ԱՊԼ-ի անցած մրցաշրջանում Դե Բրույնեն «Սիթիի» կազմում դարձել է 13 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ: