211652_close_icon
views-count1647 դիտում article-date 18:30 21-05-2022

Դե Բրույնեն ճանաչվեց ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանի լավագույն խաղացող

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ճանաչվել է Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն խաղացող, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը։

Դե Բրույնեն հաղթել է երկրպագուների, ինչպես նաև Պրեմիեր լիգայի 20 ակումբների ավագների և ֆուտբոլային փորձագետների քվեարկության արդյունքում։

Հարցման արդյունքում բելգիացին առաջ է անցել Սոն Հին Մինից, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդից, Ջերոդ Բոուենից, Ժոաու Կանսելուից, Բուկայո Սակայից, Մոհամեդ Սալահից և Ջեյմս Ուորդ-Փրոուզից:

Նախկինում Դե Բրույնեն այս մրցանակը նվաճել էր 2019/20 մրցաշրջանի ավարտին։ Բացի դե Բրույնեից, երկուական անգամ մրցանակին արժանացել են Թիերի Անրին, Կրիշտիանու Ռոնալդուն և Նեմանյա Վիդիչը։

Նմանատիպ նյութեր