3834 դիտում
13:24 31-07-2020
Իմ քաղաքական դիրքորոշումը էականորեն տարբերվել է ԲՀԿ որոշումների բովանդակությունից. Սերգեյ Բագրատյան
ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բարգատյանը պարզաբանել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու պատճառը՝ մասնավորապես նշելով, որ տևական ժամանակ իր քաղաքական դիրքորոշումն էականորեն տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի ընդունած որոշումների բովանդակությունից:
Հ. Բագրատյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Պատգամավորը նախ հիշեցրել է, որ հուլիսի 23-ին դիմել է ՀՀ ԱԺ նախագահին և ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահին առ այն, որ դուրս է գալիս ԲՀԿ խմբակցությունից և հետևաբար՝ գործելու է անկախ պատգամավորի կարգավիճակով:
«Դուրս գալու պատճառը եղել է այն, որ տևական ժամանակ իմ քաղաքական դիրքորոշումը էականորեն տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի կողմից ընդունված որոշումների բովանդակությունից, և առանցքային հայտարարություններից առաջ քանիցս ներկայացրել եմ իմ անհամաձայնությունն ու առարկությունները: Նոր Հայաստանի հայտարարած արժեքների հաստատման համար տասնյակ տարիներ պայքարել եմ և պայքարելու եմ: Հզոր պետականության, առանց բռնության հասարակության, մարդու իրավունքների գերակա արժեքներն այն նպատակադրումներն են, որոնք ինձ ուղեկցել և ուղեկցելու են միշտ: Քաղաքական միավորներն անցողիկ են, պետությունն է հավերժ: Իմ գործունեությունն ուղղված է եղել և այսուհետ առավելապես միտված է լինելու հայոց պետականության հզորացմանը»,-գրել է Բագրատյանը:
Պատգամավորը նաև նշել է՝ համոզված է, որ բոլոր քաղաքական միավորներն առնվազն այս մոտեցումներն ընդունում են, սակայն դրանց հասնելու ճանապարհները տարբեր են: Նրա խոսքով՝ այստեղ է, որ իր պատկերացումները տարբերվում են ԲՀԿ-ի ուղենիշներից:
«Մանդատը վայր դնելու մասին. ՀՀ սամանադրության 94 հոդվածի համաձայն՝ Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով:
Հստակ գրված է՝ ամբողջ ժողովրդին, ոչ թե որևէ քաղաքական միավորի»,-գրել է Բագրատյանը:
Անդրադառնալով պատգամավորության ընթացքում իր կատարած աշխատանքին՝ նա հիշեցրել է, որ parliamentmonitoring կայքում արձանագրված են իր աշխատանքի ակտվության ցուցանիշները: «132 պատգամավորների թվում ամենաշատ ելույթներ բաժնում 2-րդ հորիզոնականն եմ զբաղեցնում՝ 196 ելույթներ և հարցեր. 19 օրենսդրական նախաձեռնություն և այլն: Խնդրում եմ անհամեստություն չդիտարկել, սակայն այս թվերը նույնպես հաստատում են ԱԺ-ում աշխատանքը շարունակելու իմ իրավունքը»,-նշել է Բագրատյանը:
Պատգամավորը շեշտել է, որ նոր կարգավիճակում կրկնապատկելու է իր եռանդը, և իր գիտելիքն ու փորձը ծառայեցնելու է իմ հրաշալի հայրենիքի հզորացմանը, պետականության ամրապնդմանը,հայ ժողովրդի լավագույն շահի սպասարկմանը:
Բագրատյանը նաև շնորհակալություն է հայտնել ԲՀԿ իր գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1785 դիտում
16:41 15-11-2018
Ժողովրդի սպասելիքներն արդարացնող քաղաքական ուժը մեծ քվեներ կստանա. Սերգեյ Բագրատյան
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին