14852 դիտում
23:20 02-08-2020
Վաչիկ Գրիգորյան. Հերիք չէ՝ թոքաբորբով բազմաթիվ քաղաքացիների չեն հոսպիտալացնում, նաև չեն հոգում նրանց բուժման ծախսերը
Լրագրող Վաչիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիները ստիպված են սեփական միջոցներով թանկարժեք դեղեր գնել։
Ինչպես գիտեք, վերջին 1 ամսվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդ հազարավոր քաղաքացիներ բուժվում են տնային պայմաններում։ Ու քանի որ նրանցից շատերը թոքաբորբ են տանում, նրանց անհրաժեշտ է դեղորայք, ինչը չի տրամադրվում պետության կողմից։
Փոխարենը պետությունը հոգում է հոսպիտալացված հիվանդների կարիքները, այսինքն, հերիք չէ թոքաբորբով տառապող բազմաթիվ քաղաքացիների չեն հոսպիտալացնում, դրան գումարած չեն հոգում նրանց բուժման ծախսերը։
Ու էս ֆոնին հնարավո՞ր է հավատալ, որ մեր պետությունը պատրաստ է համաճարակի աշնանային սրացմանը։
Հարցը էսպես պետք է դրվի, կա՛մ հոսպիտալացնում եք, կամ մեր վարակված հայրենակիցներին բուժում եք տանը` պետության միջոցներով։ Չի կարելի այս դժվարի իրավիճակում ձեռքերը լվանալ և հաշվել մահվան դեպքերը։
Հ.Գ Նկատեք, որ էստեղ բժիշկների մեղքը չկա, պետությունը չի տրամադրում միջոցներ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2061 դիտում
13:25 07-10-2021
Պետությունը ամբողջությամբ հոգում է կորոնավիրուսի վարակով հիվանդ քաղաքացիների բուժման ծախսերը. Ավանեսյան
1514 դիտում
09:14 17-06-2014
Հյուսիսային պողոտայի վերանորոգման ծախսերը «Տաշիր գրուպն» է հոգում․ Առավոտ
2006 դիտում
15:57 13-02-2020
Վարչապետի գլխավորած պատվիրակության այցի կեցության ծախսերը ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1021 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր