2619 դիտում
18:18 03-08-2020
Բաց նամակ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին
[b]Բաց նամակ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին.[/b]
Մեծարգո՛ Վեհափառ Հայրապետ,
Այլևս գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության գոյությունը, հայ ազգի` հայրենիք ունենալու և Հայկական բարձրավանդակում բնակվելու պատմական իրավունքը վտանգված է։ Տարիների ընթացքում Հայոց հողի շուրջ ծավալվող թուրքամետ ծրագիրը հասել է իր վերջնագծին։
Հենց այսօր է որոշվում հայերի` որպես ազգ գոյություն ունենալու իրավունքը, Նոյի երկրում Հայու գենի շարունակականության խնդիրը, Հայ ազգի գոյության հարցը, քանի-որ արդեն ակտիվ փուլում է Հայոց պատմությունը ջնջելու թուրքի ծրագիրը։
Հայը հայ է իր պատմությամբ, մշակույթով, ազգային արժեհամակարգով, լեզվով և կրոնով։ Չկան վերոնշյալները, չկա Հայ ազգ։ Հենց հայ ազգի բնորոշիչների վերացումն է թուրքի ծրագրի հիմնասյունը։
Հայ ազգի գոյության ողջ ընթացքում չի եղել մի երկիր ու ժողովուրդ, որը չցանկանար տիրանալ, ստրկացնել կամ ոչնչացնել հային։ Եվ միայն հայի ըմբոստ բնույթը, ուժեղ գեներն ու խորը արմատներն են մեզ պահել Հայ ու պահել Հայոց հողի վրա։
Հայը կռվարար չէ, հայն ըմբոստ է ու չի ստրկանում։ Դա է պատճառը, որ մենք անընդհատ կռիվների մեջ ենք։ Այո՛, այդ կռիվների, պատերազմների, խառնակչությունների արդյունքում Հայը միշտ է հաղթել։ Եվ ինչու՞ … միմիայն իր միասնականության շնորհիվ։
Իսկ ինչի՞ շուրջ է միավորվում հայը, ո՞վ կամ ի՞նչն է նրան միավորում։
Այս հարցերի պատասխանը միանշանակ է. միավորում են ազգային արժեքները, տեսակը պաշտպանելու գենետիկ մղումը, եկեղեցին ու հողը` արյունով ներծծված։
Այսօր, երբ ուղղակի հարձակման տակ են հայոց պատմությունը, մշակույթը, կրոնը, լեզուն, ազգային արժեքներն ու Հայու միավորող գենը, շատերն են ըմբոստանում։ Սակայն, որոշիչ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքորոշումը։
Շատերն ինձ հարցնում են,- ինչու՞ է լուռ ՄԵՐ եկեղեցին։ Այլոք այս հարցով դիմում են մեր հոգևորականներին։ Եվ ի ցավ սրտի, նրանց բանավոր պատասխանում են, որ առկա է ճնշում իշխանությունների կողմից։
Ի՞նչ ճնշում, պարոնա՛յք …. ի՞նչ ճնշում , մեծարգո՛ Վեհափառ։
Ո՞վ դարձան ներկա իշխանիկները, որ ճնշում գործադրեն դարերով Հային Հայ պահած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա։
Մենք պարտավոր ենք հիշել, որ Հայոց եկեղեցին մարդ կամ մարդիկ չեն, դա կայացած ինստիտուտ է, որի ՄԻԱԿ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ հայերին միավորելն է։
Ես հրաժարվում եմ հավատալ, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորները, մեր վեհափառը իրենց կյանքի ընթացքում կատարել են այնպիսի քայլեր, որոնք ստոր իշխանությունների ձեքում կարող են կիրառվել որպես կոմպրոմատ ու ճնշման գործիք։
Եթե ես սխալվում եմ (հրաժարվում եմ հավատալ), ապա ինչպե՞ս կարող են կոմպրոմատներից վախեցող մարդիկ առաջնորդել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ու Հայ Ազգը։ Այսպիսի բան լինել ՉԻ ԿԱՐՈՂ։ Հետևաբար, վաղուց արդեն հրամայական է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ի լուր աշխարհի ու աշխարհասփյուռ հայության հայտարարի իր դիրքորոշումը։ Ողջ հայ ազգը կանգնած է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինստիտուտի թիկունքին ….մենք վախենալու ոչինչ չունենք։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի պատմական պարտավորություն պաշտպանելու Հայոց պատմությունը, մշակույթը, ազգային արժեհամակարգը, լեզուն և կրոնը, ՀԱՅ ԱԶԳԻ հավերժ գոյության նախապայմանները։
Խնդրում ու կոչ եմ անում բոլոր եկեղեցական սպասավորներին ՉԼՌԵԼ։ Սա պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք բոլորիս մասնակցությամբ։
Որպես ՀԱՅ ՄԱՅՐ խնդրում ու կոչ եմ անում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հնչեցնել Հայաստան աշխարհի բոլոր եկեղեցիների զանգերը, հնչեցնել ահազանգ, հնչեցնել բողոք, Հայաստանը պարուրել մեր եկեղեցիների զանգերի երաժշտությամբ։
Ավելին, մեծ համազգային պատարագ կազմակերպելն այսօր արդեն հրամայական է (այդ ինպե՞ս Էրդողանը չվախեցավ կորոնավիրուս կեղծիքից ու նամազով իրենցով արեցին քրիստոնեական եկեղեցին)։
Ինչի՞ց եք վախենում, տե՛ր հայրեր։ Արդյո՞ք Աստծո զորությունը չի պաշտպանելու Ձեզ ու մեզ ինչ-որ լաբորատորիայում ստեղծված և արագ քայքայվող վիրուսից։ Արդյո՞ք կարևոր չէ մեր երեխաների պաշտպանությունը պղծություններից, մանկավաճառությունից ու մորթվելու վտանգից։ Արդյո՞ք մեր պապերը մեզ չեն ավանդել արյան գնով պաշտպանել մեր սուրբ հողը, մեր ոսկեղենիկ հայոց լեզուն, մեզ միավորող կրոնը։
Արդյո՞ք ինչ-որ իշխանիկների կլան ավելի վախենալու է, քան սեփական պատմությունը ջնջելն ու մոռանալը։
Թե՞ կան մարդիկ, ովքեր հավատում են, որ թուրքի յաթաղանի հետ պայմանավորվելու են, ու հերթական երեխան մոր փորում արյունաշաղախ չի լինելու։
Արդյո՞ք երկրային կյանքն ավելի աժեքավոր է, քան Աստծո օրհնությունը ՀԱՅ ԱԶԳԻՆ։
Վստահ եմ, որ ՈՉ։
Վստահ եմ, որ Դուք էլ եք կիսում իմ մտահոգությունը, իմ զայրույթը ու իմ համոզմունքները։
Դե ուրեմն եղեք առաջնորդ Հայ Ազգի համար։
Կրկնում եմ, Հայ Առաքելական Եկեղեցին մարդիկ չեն, դա մի հզոր, կայացած ինստիտուտ է, որն ունի միայն մեկ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ – ՀԱՄԱԽՄԲԵԼ ՈՒ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ ՀԱՅ ԱԶԳԻՆ:
Հնչեցրեք զանգերն ահազանգի,
Ու թող ընդհատվի այս երկար քունը,
Որ է՛լ չգրվի մե՛կ այլ Սևակի
Անլռելի Զանգակատունը։
[b]
«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Բժիշկ-նեյրովիրաբույժ
Մարինա Խաչատրյան[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
727 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»