211652_close_icon
views-count2478 դիտում article-date 23:18 05-08-2020

Քաղաքացիները ոստիկանության բաժիններում մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք են հանձնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Մարմաշեն գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է ձեռքի հակատանկային նռնականետ ու ինքնաձիգի 45 հատ փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորեղբորը։ Շիրակի մարզի Հովտուն գյուղի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Ամասիայի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հորը պատկանած «Կալաշնիկով» ինքնաձիգն ու 7,62 մմ տրամաչափի 15 փամփուշտ, որոնք գտել է հացատան տանիքը մաքրելիս։ Լճափ գյուղում բնակվող մի տղամարդ էլ Գավառի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն՝ հայտնելով, որ այն պատկանել է տարիներ առաջ մահացած հորը։ Ճամբարակի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Վահան և Այգուտ գյուղերի բնակիչներից երկուսը կամավոր հանձնել են ինքնաշեն ատրճանակ ու կրակող սարք,նռնակի պայթուցիչներ և տարբեր հրազենների ու տրամաչփի 200-ից ավելի փամփուշտ։ Օհանավան գյուղի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է առանց գործարանային համարի ինքնաձիգ և ինքնաձիգի 20 փամփուշտ։ Տղամարդու հայտնածով զենք-զինամթերքը պատկանել են հանգուցյալ որդուն։ Ոստիկանության Արմավիրի բաժին զանգած քաղաացին հայտնել էր, որ Արմավիրի նախկին հացի գործարանի պարսպի մոտ զենք-զինամթերք է թողել։ Հիշյալ տարածքում հայտնաբերվեց առանց գործարանային համարի հրացան ու փամփուշտներ։ Վաղարշապատի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Տարոնիկ գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ, մասնատված հրացան ու տարբեր տրամաչափի և հրազենների 100-ից ավելի փամփուշտ, որոնք գտել է նկուղը մաքրելիս։ Ոստիկանության Գորիսի բաժին զանգած մի քաղաացի հաղորդում էր տվել, որ կիսաքանդ շինության ներսում զենք-զինամթերք է գտել։ Տարածք մեկնած ոստիկանները հայտնաբերերցին «ՏՕԶ» տիպի հրազեն ու 450-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտ։ Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է ավտոտնակը մաքրելիս գտած հրացանը, նռնակի նմանվող առարկան, ինքնաձիգի փամփշտատուփն ու 100-ից ավելի փամփուշտը։ Երևանում բնակվող 46-ամյա մի կին ոստիկանության Շենգավիթի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հորը պատկանած գորածարանային համարով հրացանը, պայթուցիչով նռնակն ու տարբեր տրամաչափի հարյուրից ավելի փամփուշտը։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանների բացատրական աշխատանքը շարունակվում է։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր