2790 դիտում
23:28 06-08-2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները հուլիսին աճել են
Հուլիսին՝ արդեն երկրորդ ամիսն անընդմեջ պարենային ապրանքների համաշխարհային գներն աճում են, ինչը, համաձայն ՄԱԿ-ի հաշվետվության, պայմանավորված է բուսական յուղերի և կաթնամթերքի գների բարձրացմամբ:
Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, հուլիս ամսվա ընթացքում կազմել է միջինը 94.2 նիշ, ինչը 1.2 տոկոսով բարձր է նախորդ ամսվա և համարյա 1.0 տոկոսով՝ 2019թ.-ի հուլիս ամսվա համեմատ:
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը հունիս ամսվանից աճել է 7.6 տոկոսով, հասնելով վերջին հինգ ամսվա առավելագույն ցուցանիշին: Աճել են բոլոր հիմնական բուսայուղերի միջազգային գնառաջարկները: Արմավենու յուղի դեպքում պատճառը արտադրության դանդաղումն է, ներմուծման համաշխարհային պահանջարկի վերականգնումը և միգրանտ աշխատուժի տևական պակասը:
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսն ամսվա ընթացքում աճել է 3.5 տոկոսով: Ավելացել են բոլոր տեսակի կաթնամթերքների գները՝ սկսած կարագից, պանրից մինչև կաթի փոշին:
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը հունիսի համեմատ համարյա մնացել է անփոփոխ, թեև կտրուկ աճ են գրանցել եգիպտացորենի և սորգոյի գները՝ Չինաստանի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգներից կատարած մեծածավալ գնումների հետևանքով: Իսկ ահա բրնձի գները նվազել են՝ 2020թ.-ին մեծ քանակության բերքի ակնկալիքի ֆոնին: Ցորենի գները շատ քիչ են փոխվել, ինչն էլ կապված է առևտրային գործունեության դանդաղեցման հետ:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսն աճել է 1.4 տոկոսով, քանզի Բրազիլիայում շաքարի արտադրության քաջալերող տվյալները միայն մասամբ են փոխհատուցում էներգիայի գների բարձրացման ազդեցությունը, ինչպես նաև ուժեղ երաշտի հետևանքով Թաիլանդում շաքարի արտադրության ակնկալվող անկման պատճառով:
ՊԳԿ մսի գնային ինդեքսը, հակառակը, հուլիսին նվազել է 1.8 տոկոսով և կազմել միջինը 9.2 տոկոս ցածր 2019թ.-ի հուլիսի համեմատ: Ամսվա ընթացքում նվազել են թե խոզի և թե տավարի մսի գնառաջարկները, քանի որ ներմուծման պահանջարկի համաշխարհային ծավալները մնացել են արտահանման հնարավորությունից ցածր, չնայած նրան, որ արտահանման հիմնական շրջաններում առկա են մսի արդյունաբերության կորոնավիրուսով պայմանավորված խափանումներ: Աճել են թռչնամսի գները՝ պայմանավորված Բրազիլիայում արտադրության կրճատման հետ, ինչը հետևանք է կերի գնի աճի և հետագա պահանջարկի հետ առնչվող մտահոգությունների:
ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի ծածկույթը 2020 թվականի հուլիսին ընդլայնվել և վերազինվել է: Առավել մանրամասն այս մասին կարող եք կարդալ այստեղ:
Նմանատիպ նյութեր
1822 դիտում
15:33 05-08-2019
Պարենային ապրանքների համաշխարհային գները հուլիսին նվազել են․ ՊԳԿ
2005 դիտում
13:03 19-11-2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները հոկտեմբերին շարունակել են աճել
Այս բաժնից
967 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
976 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1441 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ