2664 դիտում
20:24 07-08-2020
Ամուլսարի պահակակետում «Լիդիան»-ի ու Ամուլսարի պահապանների տնակները հեռացվեցին, ակցիան ավարտվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[url=https://www.tert.am/am/news/2020/08/07/live/3364382]Tert.am[/url]-ը գրում է.
18։04
Վագոն-տնակներն արդեն գտնվում են «Լիդիանի» սեփականաշնորհված տարածքում
«Վագոն-տնակները տեղափոխվել են: Համայնքապետարանը ժամանակ տվեց և Ոստիկանությունը աջակցեց տնակները տեղափոխելու հարցում: Հիմա տնակներն արդեն գտնվում են «Լիդիանի» սեփականաշնորհված տարածքում: Մենք մեր գործառույթները շարունակելու ենք, ամբողջությամբ ապօրինի զավթումները վերացնում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը:
Նրա փոխանցմամբ՝ ամեն ինչ հաշվարկված է և տեղի է ունենալու օրենքի շրջանակներում: Հարցին, թե Ոստիկանությունը հսկողություն սահմանելո՞ւ է, որ կողմերը կրկին չբախվեն և կրկին տեղափոխումներ չլինեն, Ազիզյանը պատասխանեց՝ ամենօրյա ծառայություն ունեն և ապահովելու են հասարակական կարգը:
17։09
«Լիդիան Արմենիա»-ի վագոն-տնակը վերամբարձ կռունկով տեղափոխեցին բեռնատար մեքենա, որպեսզի հեռացվի տարածքից:
Նշենք, որ ոստիկանական պատը թույլ չտվեց․ որ «Լիդիան»-ի պահնորդական խումբը միջամտի գործողություններին:
Հավաքված ջերմուկցիները, բնապահպաններն ու Ամուլսարի պահապանները վանկարկում են՝ «Ամուլսար, միայն սար»:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/08/07/live/3364382]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6851 դիտում
20:26 07-10-2019
Էրիկ Գրիգորյանը համագործակցել է Լիդիան Արմենիայի հետ. Լիդիան Արմենիայի տնօրեն. B4B.am
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին