2757 դիտում
14:37 07-08-2020
Ֆինանսական կառույցների հետ քննարկվել է ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետաջակցության ծրագրի բարելավման հնարավորությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը օգոստոսի 6-ին նախաձեռնել է ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպում՝ քննարկելու «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագիրը։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Կենտրոնական Բանկի, ծրագրում ընդգրկված ֆինանսական կառույցների՝ «Արմսվիսբանկ», «Ամերիաբանկ» ընկերությունների, «ԱԳԲԱ Լիզինգ», «Արմենիա լիզինգ քամփնի» ունիվերսալ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները։
«Ագրոպարենային ոլորտի լիզինգի ծրագիրը գյուղատնտեսության ոլորտում իրականացվող կարևոր ծրագրերից է, և հատկանշական է, որ 2020 թվականի առաջին կիսամյակում վերամշակման սարքավորումների ձեռքբերման համար տրամադրվել է շուրջ 1,5 անգամ ավելի շատ լիզինգ, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում: Միևնույն ժամանակ գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերման համար առաջին կիսամյակում արդեն տրամադրվել է 284 լիզինգ՝ 20%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։ Մեր նպատակներից է պետական աջակցության ծրագրերը դարձնել առավելագույնս կիրառելի և հարմարավետ հնարավոր շահառուների համար», - նշել է Արման Խոջոյանը։
Հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները պարզաբանել են, որ լիզինգի տրամադրման ամսաթիվ է համարվում լիզինգի պայմանագրի կնքման օրը, ինչպես նաև քննարկվել են ծրագրի հիմնական դրույթները, արտոնյալ պայմաններն ու ծրագրի շրջանակում կիրառվող գործիքակազմը։
Ֆինանսական կառույցների հետ քննարկվել են մի շարք առաջարկներ ծրագրի բարելավման ուղղությամբ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Կենտրոնական բանկի հետ համատեղ կմշակվեն ծրագրով ձեռքբերվող ջերմոցային կոնստրուկցիաների, սառնարանային սարքավորումների և սպանդանոցային տնտեսությունների կառուցման համար անհրաժեշտ իրավաբանական կարգավորումները, որոնք առաջիկայում կներառվեն ծրագրում՝ բացառելով ծրագրի իրականացման փուլում հնարավոր խոչընդոտները։
Արման Խոջոյանն ընդգծել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է հանգամանորեն ուսումնասիրել հանդիպման ընթացքում ներկայացված յուրաքանչյուր առաջարկ, որն ուղղված կլինի ծրագրի արդյունավետ իրականացմանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
3087 դիտում
14:36 10-09-2018
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրին միացել են ևս երեք ֆինանսական կազմակերպություններ
3780 դիտում
21:41 26-07-2018
Մեկնարկում է ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագիրը․ պետությունը կսուբսիդավորի 7%-ը
4237 դիտում
23:40 15-10-2018
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրին միացել է նաև «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
940 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»