6117 դիտում
22:06 09-08-2020
Հրդեհ է բռնկվել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտին» հարակից տարածքում
Օգոստոսի 9-ին, ժամը 20։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի շենքում։
Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և մեկ ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի շենքին հարակից տարածքում. այրվում է շինարարական աղբ։
Անվտանգությունից ելնելով իրականացվում է շենքի երկրորդ հարկում գտնվող քաղաքացիների տարհանում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։12-ին։
Նմանատիպ նյութեր
2289 դիտում
11:07 17-01-2015
«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի աշխատակիցները մեկ տարվա աշխատավարձ չեն ստացել. Ժողովուրդ
Այս բաժնից
1246 դիտում
19:35 19-01-2025
Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
1129 դիտում
18:32 19-01-2025
Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ