2763 դիտում
17:38 10-08-2020
Գորիսում աննախադեպ շինարարական եռուզեռ է. քաղաքը կապահովվի նաև գիշերային լուսավորությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում, համաշխարհային բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է Գորիսի պատմական միջուկի ծրագիրը, որի շրջանակում վերականգնվում է 36 շենք, որոնք գտնվում էին անմխիթար վիճակում:
Ծրագրով նախատեսվում է տանիքների փոխարինում, դռների, պատուհանների տեղադրում, մասնակի ներքին հարդարման աշխատանքներ և ամբողջական արտաքին հարդարման աշխատանքներ: 36 շենքից մեկի դեպքում նախատեսվում է նաև ամրակայում։
Կառուցվում են նաև Գորիսի մայթերը, հեծանվային ուղիներ, ջրահեռացման և ջրամատակարարման համակարգեր. ճանապարհների գետափնյա հատվածը լինելու է ասֆալտապատ, իսկ կենտրոնական փողոցները՝ գլաքարով:
Քաղաքն ապահովվելու է գիշերային լուսավորությամբ:
Գորիսի պատմական միջուկի վերականգնման Նախագիծը ներկայացվել է Մաստարա արտադրական կոմիտեի կողմից, Մշակույթի նախարարության գեղագիտական հանձնաժողովի կողմից քննարկվել, ուսումնասիրվել և հաստատվել է: Ծրագրի հիմնական նպատակներից է` վերականգնել պատմական միջավայրը և 18-րդ դարում կառուցված քաղաքին նոր շունչ հաղորդել` էականորեն նպաստելով զբոսաշրջության զարգացմանը:
Նախանշված աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 2,5 միլիարդ դրամ:
[b]ՀՏԶՀ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
4030 դիտում
15:13 09-02-2015
NASA-ի տիեզերագնացը հիացել է Մոսկվայի գիշերային լուսավորությամբ
11239 դիտում
15:21 13-10-2017
«Օդապարիկների թռիչքներ` գիշերային լուսավորությամբ» միջոցառումը հոկտեմբերի 15-ի փոխարեն կանցկացվի հոկտեմբերի 14-ին
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»