2635 դիտում
23:14 10-08-2020
Կարծում եմ` Պարետատանը կա այն գիտակցումը, թե որքան կարևոր է վերսկսել մշակութային օջախների աշխատանքը. մենք չենք կարող մեր հանրությանը զրկել մշակույթից՝ հետևանքը կլինի շատ ցավալի. Ռ. Բաբայան
Թատրոնների տնօրենների խորհուրդը, որի նախագահը ես եմ, դիմել է Մշակույթի նախարարություն, առաջարկել ենք մեր պայմանները և այսօր պետք է կայացվի որոշում ոչ միայն թատրոնների, այլև համերգասրահների, թանգարանների վերաբացման վերաբերյալ. [url=https://www.tert.am/am/news/2020/08/10/Babayan/3367130?fbclid=IwAR318p_0UBCxt_765SYiwh2Eiz6mCm-HgROhGi8vtLUVRURbKKCCblRRj7U]Tert.am[/url]-ի հետ զրույցում նշեց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:
«Մենք դիմել էինք բացօթյա ներկայացումներ իրականացնելու համար՝պահպանելով բոլոր կանոնները, որի հնարավորությունը ունենք, ինչպես նաև փակ տարածքի համար ենք դիմել, որ իրականացնենք ներկայացումների ցուցադրումը, կրկին՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները՝ախտահանությունը և ջերմությամ չափում:Այսօր պետք է Պարետատունը որոշում կայացնի մեր աշխատանքները սկսելու վերաբերյալ: Մենք պատրաստ ենք և՛ բացօթյա, և՛ փակ տարածքում աշխատելու»,-նշեց նա:
Ռուբեն Բաբայանը տեղեկացրեց, որ համավարակի ամիսների ընթացքում Տիկնիկային թատրոնի աշխատանքը իրականացվել է օնլայն տարբերակով, նախարարության օժանդակությամբ թատրոնը մի քանի ծրագրեր է պատրաստել: Նրա խոսքով` բոլոր թատրոնները աշխատել են, մեկը՝ մի քիչ ավել, մյուսը՝ մի քիչ պակաս: Թատրոնում բեմադրական աշխատանքներ են իրականացվում՝ պատրաստվում է դոկորացիա, տիկնիկներ, զգեստներ են կարվում՝ պահպանելով բոլոր կանոնները:
«Ես մշտապես կապի մեջ եմ արտասահմանյան կոլեգաների հետ, այնտեղ իրականացվում են բացօթյա ներկայացումներ և որոշակի երկրներում՝Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իսպանիայում վերսկսում են փակ տարածքներում իրենց մշակութային գործունեությունը: Դերասանները սպորտսմենների նման են՝պետք է համապատասխան մարզավիճակում լինեն, և երկար ժամանակ բեմ դուրս չգալը շատ ցավալի է։ Ես կարծում եմ նաև, որ հասարակության հոգեկան առողջության հարց կա նաև, քանի որ երկար ժամանակ կտրված լինելով մշակույթից, հասարակության մեջ վտանգավոր երևույթներ են առաջանում`անհանդուրժողականություն, ագրեսիա, որովհետև բոլոր դեպքերում, այդ ամենը մշակույթը չեզոքացնում է: Եվ այդ տեսակետից ես չեմ անջատում մեր խնդիրները հասարակության խնդիրներից, ես կարծում եմ՝ նրանք շաղկապված են իրար»:
Անդրադառանալով վարակի պայմաններում առաջացած խնդիրներին, Ռուբեն Բաբայանը նշեց, որ առաջին հերթին խնդիրները ֆինանսական են եղել, չնայած նրան, որ թատրոնները ստանում են պետությունից սուբսիդիա, բայց նաև գումար են աշխատում, որը տալիս է հնարավորություն նոր բեմադրություններ անելու և նոր տեխնիկա ձեռք բերելու համար:
Թատրոնի տնօրենը նշեց, որ համավարակով պայմանավորված թատրոնը չեղյալ է համարել մի քանի արտասահմանյան ուղևորություն, պետք է մեկնեին Կանադա մեծ հյուրախաղերի, մասնակցեին Մոսկվայում փառատոնի, այդ բոլոր փառատոնները չեղարկվել են կազմակերպիչների կողմից, քանի որ խնդիրները բոլոր տեղերում նույնն են:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/08/10/Babayan/3367130?fbclid=IwAR318p_0UBCxt_765SYiwh2Eiz6mCm-HgROhGi8vtLUVRURbKKCCblRRj7U]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1895 դիտում
11:01 28-04-2015
Մենք այնքան էլ քիչ չենք, որքան կարծում ենք, այնքան էլ մենակ չենք, որքան մեզ էր թվում. ՀԱ
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»