117240 դիտում
11:40 12-08-2020
Արտակարգ դեպք Երևանում. մի խումբ երիտասարդների կազմակերպած «փարթին» ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 18-ամյա երիտասարդի կյանքի համար, մասնակիցներից մեկը հայտնի դատավորի տղա է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Վարդանյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 18-ամյա Վարդան Մ-ն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-ի սահմաններում Այգեստան 11-րդ փողոցի 255 հասցեի մոտ Վարդան Մ-ն, նրա եղբայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Անտուան Մ-ն, Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Անդրանիկ Ո-ն, 19-ամյա Ռուդիկ Ա-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանության մեջ են մտել Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Էդվարդ Մ-ի, 23-ամյա Ստեփան Ս-ի և Արմին Ադամ-Մեգերդիճյանի հետ, որի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածել է Վարդան Մ-ի կրծքավանդակին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ վիճաբանությանը ականատես են եղել Երևանի բնակիչներ՝ 17-ամյա Վլադիմիր Մ-ն, 18-ամյա Քրիստինե Պ-ն, 18-ամյա Մարիա Պ-ն, 18-ամյա Նելի Ի-ն և 18-ամյա Մարգարիտա Բ-ն։
Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Ա. Ո-ին և Մ. Պ-ին, որոնք բերման են ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք, իսկ տարված բացատրական աշխատանքնրի արդյունքում Վ. Մ-ն, Ք. Պ-ն, Ն. Ի-ն, Ա. Մ-ն ներկայացել են ոստիկանության Նորք Մարաշի բաժանմունք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությանը ներկաներից մեկը Հայաստանում հայտնի դատավորներից մեկի տղան է, վիրավորը բասկետբոլիստ է։
Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանություն-դանակահարությունից առաջ տեղի է ունեցել «փարթի»։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+