211652_close_icon
views-count3518 դիտում article-date 20:34 12-08-2020

Հայաստանի խոշորացված համայնքները ստացել են ավելի քան 717 միլիոն դրամի տեխնիկա. ՀՏԶՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս տարի ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագրով Հայաստանի խոշորացված համայնքները ստացել են ավելի քան 717 միլիոն դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկա: Շահառու համայնքներն են` Խոշորացված Ախթալան, Արագածավանը, Արենին, Գլաձորը, Եղեգիսը, Եղվարդը, Ճամբարակը, Շնողը, Շողակաթը, Սարչապետը, Սիսիանը, Տաշիրը և Օձունը: Համայնքներին տրված տեխնիկան ներառում է` ինքնաթափ մեքենա, կոմբայն, միկրոավտոբուս, բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, տրակտոր, համակցված ճանապարհային մեքենա, արտաճանապարհային տեխսպասարկման մեքենա և գյուղատնտեսական ու կոմունալ սպասարկման աշխատանքներում կիրառվող անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցներ` թվով 46 հատ: Որոնք ձեռք են բերվել Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով`ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ: Ծրագիրը կրում է շարունակական բնույթ: [b]ՀՏԶՀ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր